Լուկաշենկոն և Հռոմի պապը հանդիպել են Վատիկանում


13:48 , 21 մայիս, 2016

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հանդիպումը տեղի է ունենում Վատիկանի Առաքելական պալատում, հայտնում է Belta-ն:

Ֆրանցիսկոս պապը Ալեքսանդր Լուկաշենկոյին դիմավորել է գրադարանի մուտքի առջև` Սուրբ Պետրոսի և Պողոսի դահլիճում: Ողջույնի կարճատև խոսքեր փոխանակելուց հետո նրանք մտել են գրադարան, որտեղ սկսվել է նրանց հանդիպումը «դեմ առ դեմ» ձևաչափով: