Չիլիի խորհրդարանի դիրքորոշումը պետք է վարակիչ լինի՝ անհանդուրժողականություն ցուցաբերել Ադրբեջանի ագրեսիայի նկատմամբ. Է. Շարմազանով


12:14 , 21 մայիս, 2016

Tert.am-ը գրում է.

Մեծ գնահատանքի է արժանի Չիլիի խորհրդարանի ստորին պալատի կողմից այս բանաձևի ընդունումը. Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Չիլիի պատգամավորների պալատի կողմից ընդունված բանաձևին, որով դատապարտվում է Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ:

«Խիզախ և ժողովրդավարական արժեքներով տոգորված քայլ: Հատկանշական է, որ Արցախի ժողովրդի ազատության պայքարն ըմբռնում է գտնում օվկիանոսից այնկողմ: Նման դիրքորոշումը պետք է վարակիչ լինի, և անհանդուրժողականություն պետք է ցուցաբերվի Ադրբեջանի ագրեսիայի նկատմամբ: Չիլին ապացուցեց, որ իրերը կարելի է կոչել իրենց անուններով: Դա է միակ ընդունելի ուղին»,-ասաց նա: