Վենեսուելայում կրճատել են Coca-Cola-ի արտադրությունը շաքարի դեֆիցիտի պատճառով


11:04 , 21 մայիս, 2016


Հայտնի գազավորված ըմպելիքի խոշոր արտադրող Coca-Cola FEMSA մեքսիկական ընկերությունը հայտնել է, որ բաղադրիչների պակասի պատճառով Վենեսուելայում իր գործարանները առաջիկայում կարող են դադարեցնել ըմպելիքի արտադրությունը: Այս մասին հայտնում է El Economista-ը:

Ներկայումս ընկերությունը աշխատում է շաքարի խիստ դեֆիցիտի պայմաններում, ինչը Coca-Cola-ի կարևորագույն բաղադրիչն է:

Վենեսուելան վերջին տարիներին զգում է սննդամթերքների խիստ կարիք: Իրադրությունը խորանում է նավթի համաշխարհային գների անկման հետևանքով, որը երկիր արտարժույթի մուտքի հիմնական աղբյուրն է: Վենեսուելայում ինֆլյացիան տարեկան գերազանցում է 180%-ը: