Շփման գծում հակառակորդն այս գիշեր շարունակել է խախտել հրադադարի պայմանավորվածությունը


08:50 , 21 մայիս, 2016

Մայիսի 20-ի լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը շարունակել է մնալ հանգիստ, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:


Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից:


ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել կրակի դադարեցման պայմանավորվածությանը և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: