Ֆրանսիայում Eagles of Death Metal խմբի համերգը չեղյալ են հայտարարել մենակատարի հակաիսլամիստական խոսքերի պատճառով


05:48 , 21 մայիս, 2016

«Ռոքը Սենայի վրա» և «Կանաչ կաբարե» ֆրանսիական երաժշտական փառատոնների կազմակերպիչները չեղյալ են հայտարարել Eagles of Death Metal խմբի համերգը, որը 2015 թվականի նոյեմբերի 13-ին` Փարիզի ահաբեկչությունների ժամանակ, ելույթ էր ունենում «Բաթակլանում», հայտնում է RIA Novosti-ն:

Չեղարկման պատճառը դարձել է խմբի մենակատար Ջեսի Հյուզի հակաիսլամիստական արտահայտությունները:

Նշվում է, որ հարցազրույցներից մեկում Հյուզը հայտարարել է, որ փարիզյան ահաբեկչությունների ժամանակ մուսուլմանները իբր թե «զվարճացել են փողոցներում»: Երաժշտի խոսքերով` նա դա տեսել է «սեփական աչքերով»: