Սպիտակ տան մոտ հրաձգություն սկսած անձը ձերբակալվել է


03:49 , 21 մայիս, 2016

Տղամարդը, որը հրաձգություն էր սկսել Սպիտակ տան մոտ ձերբակալվել է, հայտնում է CNN-ը:

Նշվում է նաև, որ պատահարի ժամանակ մեկ մարդ ստացել է հրազենային վնասվածք:

Կրակոցների պահին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը չի գտնվել: