ԱՄՆ-ը Ռուսաստանին կոչ է անում ճնշում գործադրել Ասադի վրա Սիրիայի հրադադարի հարցով


23:07 , 20 մայիս, 2016

ԱՄՆ-ը Ռուսաստանին կոչ է անում ճնշում գործադրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա այն բանի համար, որ դադարի խախտել Սիրիայում հրադադարի ռեժիմը, ուրբաթ օրը RIA Novosti-ին հայտնել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

«Իհարկե, հրադադարի ռեժիմի ամրապնդմանը պետք է մասնակցեն բոլոր կողմերը, և ցանկացած խախտող պետք է ենթարկվի պատասխանատվության»,- ասել է Քիրբին: Ըստ նրա` խոսքը չի գնում հրադադարի միակողմանի պահպանման մասին:

«Մեր գնահատականներով` խախտումների բացարձակ մեծամասնությունը կատարում է ռեժիմը, և մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը կդադարեցնի այդ խախտումները` այդ թվում խաղաղ քաղաքացիների և քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը»,- նշել է Քիրբին: