Մովսես Հակոբյանն նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ


21:46 , 20 մայիս, 2016
Tert.am-ը գրում է.
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով Մովսես Հակոբյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: