2015 թվականին Միջերկրական ծովում զոհվել է մոտ 4000 ներգաղթյալ


15:18 , 20 մայիս, 2016

Մոտ 3800 ներգաղթալներ են անցած տարի զոհվել Միջերկրական ծովով Եվրոպա ուղևորելիս՝ հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Ուիլյամ Լեյսի Սվինգը՝ փոխանցում է RIA Novosti-ն։

«Մենք անցած տարի Միջերկրական ծովում կորցրել ենք 3800 մարդու, այսօր այդ թիվն աճել է, իսկ տարին նույնիսկ չի կիսվել։ Ապագայում նման կարուստները կանխելու համար մեզ պետք են միգրացիայի օրինական ուղիներ»,-ասել է նա։

Սվինգի խոսքով՝ ժամանակակից կատակլիզմները միգրացիայի աննախադեպ բռնկում են առաջացրել։ «Կյանքերի փրկությունը. ահա որն է մեր գլխավոր առաջնահերթությունը»,- ընդգծել է նա։

Նրա խոսքով՝ ներկայումս աշխարհում շատ քիչ ակտիվ քննարկումներ են անցկացվում, որոնք կկարողանան օգնել ստեղծված խնդիրների լուծմանը։

Սվինգը նշել է, որ իշխանության հետ ոչ պարզ հարաբերությունների, բոլոր կողմերից միջազգային օրենքների խախտման պատճառով ստեղծվում է այն «իդեալական փոթորիկը, որում մենք ստիպված ենք աշխատել՝ փորձելով օգնել մարդկանց»։

«Միգրացիան ոչ միայն խնդիր է, այլև մարդկային կյանքի իրողություններ, որոնք մենք պետք է կառավարենք»,- ընդգծել է մասնագետը։