Ազգային անվտանգությունը միայն պատերազմելը չէ, այլ նաև դրանից հետո երկրի ու հասարակության վերականգնվելու ունակությունն է


14:38 , 20 մայիս, 2016
Կամավորների ուժերով Արցախի կորսված տարածքներն ազատագրելու կոչերի թարգը տվեք, հա՛: Ու առհասարակ, էտ ենթադրյալ կորուստների թեման արդեն համն հանում ա, բանակ ունենք, կանոնավոր մարմին, որը պատասխանատու է ազգային անվտնանգության էլ, տարածքային ամբողջականության համար էլ: Հասկացանք, որ պատերազմական ռեժիմով ապրով երկիր ենք, բայց ոչ Հյուսիսային Կորեա դառնալու ցանկություն կա, ոչ էլ զարմանազան խունտաներ բուծելու: Էտ ո՞նց եղավ, որ 26 տարի ժողովրդավարություն, բաց հասարակություն տերմինները բոլոր հնարավոր ձևերով բռնաբարած մարդկանց սրտում հանկարծ ծայրագույն միլիտարիզմ ու բոնապարտիզմ արթնացավ՝ պակետի անունն էլ հայրենասիրություն ա: Եթե տենց ա, ուրեմն պետք էր դեռ ապրիլի 2-ին գնալ էնտեղ, բայց որ չենք գնացել, ուրեմն թողեք էնտեղ եղած մարդիկ իրենց գործը կանեն... Ազգային անվտանգությունը միայն պատերազմելը չէ, այլ նաև դրանից հետո երկրի ու հասարակության վերականգնվելու ունակությունն է...