Կան արժեքներ, որոնք բոլորիս միավորում են, ու կապ չունի՝ ՀԱԿ-ական ես, թե ՀՀԿ-ական


15:47 , 28 հունվար, 2013

Բանակի հետ կյանքումս առնչվել եմ 3 անգամ. առաջին անգամ՝ 17 տարեկանում, երբ ուչետի էի կանգնում, ու հետո երկու անգամ էլ, երբ երկարաձգում էին տարկետումս ու ինձ ոչ պիտանի ճանաչում։ Ձախ աչքս -3 է, աջը՝ -7, գումարած դրան աստիգմատիզմ ու էլի մի քանի նման խնդիր։ Դրանցով ես ազատվեցի՝ ծախսելով մենակ տրանսպորտի փող։ Ու ամեն անգամ էս օրով ես բարի նախանձ եմ զգում ծառայած ընկերներիս հանդեպ. նախ, որովհետև, հավատացեք՝ ավելի լավ ա լինել առողջ ու ծառայել, երկրորդ՝ որովհետև հասկանում եմ, որ այն ամենն, ինչի մասին մենք խոսում ենք, նրանց մոտ մի քիչ ուրիշ ձև ա վերաիմաստավորված։ Հայրենիքը նրանց համար մի բան ա, ինչի համար իրանք տվել են կյանքի երկու տարի, առողջություն, իրենց ու իրենց ծնողների նյարդերը։ Ու երևի թե նրանք ինձնից ավելի խորն են զգում՝ ինչ ասել է հայրենիք։ Տարբերությունը նույնն է, ինչ այն ժամանակ, երբ փափուկ տեղից սիրում ես աղջկան, ու պաշտպանում ես սիրածդ աղջկան ինչ–որ եզի տղերքից։

Քյասար, լևոնական թե ՀՀԿ-ական, սաղիդ տոնը շնորհավոր։ Կան արժեքներ, որոնք բոլորիդ (ս) միավորում են կամ պիտի միավորեն։