Բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, որ հիացած եմ այսօրվա երիտասարդության հայրենասիրությամբ և նվիրվածությամբ


15:13 , 16 մայիս, 2016
Այս տարի առաջին անգամ մեր երկրում նշվում է Ուսանողների և երիտասարդների օրը: Եվս մեկ առիթ շնորհավորելու մեր երիտասարդներին և ուսանողներին իրենց ձեռքբերումների և նվաճումների առիթով, ինչպես նաև մաղթելու նրանց լինել հաստատակամ, եռանդուն և ակտիվ իրենց բոլոր նախաձեռնություններում՝ ի շահ Հայաստանի Հանրապետության հզորացման և զարգացման:
Բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, որ հիացած եմ այսօրվա երիտասարդության հայրենասիրությամբ և նվիրվածությամբ: Այսպիսի սերունդ ունենալը մեր ազգի հարատևության գրավականն է: Կրկին շնորհավորում եմ նրանց՝ մաղթելով երազանքների իրականացում, հաջողություններ, երջանկություն և ամենայն բարիք: