Թուրքիայի իշխող ԱԶԿ-ն ներկայացնող պատգամավորը ևս մեկ ռուսական ինքնաթիռ խոցելու ցանկություն է հայտնել. Photo


12:35 , 16 մայիս, 2016
Թուրքիայի իշխանական համակարգում և իշխող ԱԶԿ-ում իրատեսությունն ու բանականությունը կորցրածների պակաս այլևս չի զգացվում: Թուրքական խորհրդարանում իշխող ԱԶԿ-ն ներկայացնող պատգամավոր Շամիլ Թայյարը ևս մեկ ռուսական ինքնաթիռ խոցելու ցանկություն է հայտնել: Եվրոլիգայի խաղերի ժամանակ ռուսական «ЦСКА» բասկետբոլային թիմից թուրքական «Ֆեներբահչեի» կրած պարտությունից հետո թվիթերյան իր հաշվում վերջինս գրառում է կատարել, որ «մարդու մտքով անցնում է մի հատ էլ ռուսական ինքնաթիռ խոցել»: