Ադրբեջանական հայտնի ապատեղեկատվության հերթական օրինակը


11:42 , 16 մայիս, 2016


Ադրբեջանական հայտնի ապատեղեկատվության հերթական օրինակներից է Կասպից ծովում համատեղ ադրբեջանա-իրանական զորավարժությունների անցկացման հնարավորության մասին «լուրը», որն իբր հիմնված է իրանցի ծովակալի խոսքերի վրա:

Իրականում Բաքվի բռնապետի լրատվամիջոցները իրենց երևակայական խոսքերը վերագրել են Իրանի ռազմածովային ուժերի բարձրաստիճան զինվորականին, որը դժբախտություն է ունեցել ընդամենը մեկ անգամ հիշատակելու Ադրբեջան անվանումը:

Ընդ որում, ուշագրավ է, որ ապատեղեկատվությունը տարածած Բաքվի անխտիր բոլոր ԶԼՄ-ներն աղճատել են իրանցի ծովակալի ոչ միայն անունն, այլ նաև զբաղեցրած պաշտոնը՝ հավնաբար համարելով, որ երևակայական ավելի բարձր կարգավիճակը ավելի մեծ լրջություն կհաղորդի տարածված ստին: