ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում երկուշաբթի կքննարկվի Արցախի անկախությունը ճանաչելու մասին օրինագիծը


19:47 , 15 մայիս, 2016

Երկուշաբթի օրը, ԱԺ հերթական քառօրյայից առաջ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի կունենա «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի հեղինակած օրինագծի քննարկումը:

Մոտ տասը օր առաջ ՀՀ կառավարությունը հաստատեց վերոնշյալ օրինագծի եզրակացությունը և ուղարկեց խորհրդարան։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը և պաշտոնատար այլ անձինք հայտնել էին, որ օրենքի նախագծի ընդունումը կպայմանավորվի Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով, հաշվի կառնվեն հետագա զարգացումները, այդ թվում՝ արտաքին գործոնները: