Զաքիրն ու Իլհամը հանկարծ «հիշեցին» նախորդ տարիներին սպանված «գյոզալ շահիդների» «սխրանքները»


06:39 , 15 մայիս, 2016

Ոչնչացված ասկյարների հարազատների կողմից բարձրացրած բողոքի և դժգոհությունների ալիքը կասեցնելու նպատակով, մանավանդ ապրիլյան կորուստներից հետո ՝ Զաքիրն ու Իլհամը հանկարծակի «հիշեցին» նախորդ տարիներին սպանված «գյոզալ շահիդների» «սխրանքները»...

Վերջին օրերին, Հասանովի պաշտպանական գերատեսչությունը ակտիվացրել է այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները, սերտ համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ և օգտագործելով պետական քարոզչամեքենայի բոլոր հնարավորությունները....

Տեղադրում եմ ոչնչացվածներից մի քանիսի՝ Ռուսլան Աղայեվի, Աղադադաշ Շահքյարամովի և Էլմիր Զեյնալովի հարազատների պարգևատրման արարողության կադրերից մի քանիսը... Սրանք ոչնչացվել են 2015թ օգոստոսին և 2016թ. փետրվարին..