Սերժ Սարգսյանը երևի մոռացել է, որ ինքն էլ է արցախցի


13:52 , 26 հունվար, 2013

Սերժ Սարգսյանը իրա ելույթով Արցախի խնդրի հայանպաստ լուծման հնարավորությունը վերջնականապես ոչնչացրեց: 
Սերժ Սարգսյանը հրապարակավ ու պաշտոնապես հայտարարեց, թե իրեն դուր չի գալիս, որ Արցախի ճակատագիրը պետք է որոշի Արցախի ժողովուրդը, «որևհետև» Արցախը պաշտպանել են ոչ միայն արցախցիները, այլև հայաստանցիներն ու Սփյուռքը: Այնուհետև ավելացնում է` այնպես չի, որ արցախցիներն են որոշել, որ պետք է դուրս գալ Ադրբեջանի կազմից, ու մենք էլ ձեռքներս ծալած պիտի նստեինք:

Իսկ հիմա ինքներդ մեկնաբանեք, թե այս հայտարարությունը ինչ հետևանքներ է ունենալու...

Հ.Գ. Սերժ Սարգսյանը երևի մոռացել է, որ ինքն էլ է արցախցի, հակառակ դեպքում` ոնց է նա արցախցիների մասին խոսում երկրորդ դեմքով: