Հենրիխ Մխիթարյանի ապագայի հարցը «Դորտմունդի Բորուսիայում» կվճռվի առաջիկա 10 օրվա ընթացքում


21:00 , 12 մայիս, 2016

Հենրիխ Մխիթարյանի ապագայի հարցը «Դորտմունդի Բորուսիայում» կվճռվի առաջիկա 10 օրվա ընթացքում։

Այս մասին այսօր գերմանական Bild պարբերականին ասել է Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան։
Այժմ գործակալը բանակցում է Բորուսիայի հետ նոր պայմանագրի շուրջ, սակայն վերջիններս, չեն ցանկանում պայմանագրում ներառել հրաժարագին։

Մխիթարյանին ձեռք բերելու հարցում հետաքրքրված են Արսենալը, Չելսին և Յուվենտուսը։