Իվետա Մուկուչյանը հավակնում է ճանաչվել «Եվրատեսիլ-2016»-ի բացման արարողության ամենաոճային մասնակիցը


17:32 , 10 մայիս, 2016

Ստոկհոլմում մայիսի 8-ին տեղի էր ունեցել «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին գտնվել մասնակից պետությունների պատվիրակությունները:

wiwibloggs.com կայքը որոշել է քվեարկության միջոցով պարզել, թե որ երկրների մասնակիցներն են եղել եվրատեսիլյան կարմիր գորգին հայտնված ամենաոճայինն ու ամենաանճաշակը:

Թեև քվեարկությունը դեռևս չի ավարտվել, այնուհանդերձ` ամենաոճայինի օգտին ստացած ձայների քանակով առաջատարն Իվետա Մուկուչյանն է:

«Եվրատեսիլ-2016»-ի բացման արարողությանը ներկայացած հյուրերի օգտին կարող եք քվեարկել հետևյալ հասցեով` wiwibloggs.com:

Հիշեցնենք, որ այս տարի մրցույթին մասնակցում է 42 երկիր: Առաջին և 2-րդ կիսաեզրափակիչները կայանալու են մայիսի 10-ին և 12-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 14-ին: