Փոխարինեք նախաճաշն այս ըմպելիքով և մոռացեք որովայնի ճարպի մասին. արդյունքը կտեսնեք մեկ շաբաթից


05:31 , 10 մայիս, 2016

Այս նիհարեցնող կոկտեյլը լավ է այն բանով, որ դրա մեջ մտնում են միայն բնական և հասարակ մթերքներ: Այդ պատճառով էլ դրանք շատ հեշտ յուրացվում են օրգանիզմի կողմից և մեծ օգուտ են հասցնում:

Կանաչ կեֆիր

Բաղադրիչներ՝ երկու բաժինի համար

  • 300 մլ կեֆիր՝ 2,5% յուղայնությամբ
  • 3 ճյուղ մաղադանոս
  • 3 ճյուղ սամիթ
  • 3 ճյուղ համեմ
  • 1 ոչ մեծ վարունգ
  • Մի պտղունց աղ
  • Սև պղպեղ

Պատրաստման եղանակը

1 Կանաչիները լվացեք և մանր կտրատեք: Վարունգը նույնպես:

2 Կանաչիներն ու վարունգը լցրեք բլենդերի մեջ, վրան մի փոքր կեֆիր ավելացրեք, հարեք մինչև միատարր զանգված դառնա, վրան աղ ավելացրեք: Ավելացրեք մնացած կեֆիրը և նորից հարեք:

3 Լցրեք կոկտեյլը բաժակի մեջ, սև պղպեղ ավելացրեք:

Կարելի է նիհարել համեղ և առողջ: