Շուշիի համայնապատկերը` 20-րդ դարասկզբին


07:55 , 9 մայիս, 2016

Շուշիի ազատագրումը 1992-ին՝ ազատագրեց նաև մեր ոգու կապանքները: Շուշին կարևորագույն գործոն հանդիսացավ մեզ համար՝ վերջապես կարողացանք դառնալ մի ազգ, որը կարող է հաջողությամբ լուծել իր առջև ծառացած քաղաքական և ռազմական դժվարին խնդիրները: Դա իրոք հոգեբանական մեծ բեկում էր, քանի որ 70 տարի շարունակ հայերի մեջ մշտապես սերմանվում էր զոհի սինդրոմը և ինքնուրույն գոյատևելու ոչ ունակ լինելը: