ԼՂՀ-ն չճանաչելու դեպքում ինքնաոչնչացման ընթացքը կշարունակվի ու կարագանա


11:17 , 7 մայիս, 2016
Հիմա էլ կանգնել ենք նոր երկրընտրանքի առջև՝ ճանաչել թե՞ չճանաչել Ղարաբաղի անկախությունը։
Դեմ արտահայտվողները ԼՏՊ-ի գլխավորությամբ պնդում են, որ ճանաչումը հղի է քաղաքական, տնտեսական, ռազմական անկանխատեսելի հետևանքներով և այդ քայլին գնալուց առաջ պետք է ունենալ որևէ գերտերության աջակցություն։ Բայց նրանք չեն անրադառնում, հետևաբար չեն էլ պատասխանում հարցին, թե ի՞նչ է սպասվում մեզ չճանաչելու ու ներքին, արտաքին քաղաքականության մեջ նախքին կուրսը շարունակելու դեպքում։
Եթե մինչև ապրիլյան պատերազմը պատրանք կար, որ ժամանակը աշխատում է մեր օգտին, ապա հիմա հասկանալի դարձավ բոլորի համար, որ դա այդպես չի։ Ժամանակը հենց էնպես որևէ մեկի օգտին չի կարող աշխատել, ժամանակը պետք է օգտագործել օգուտ ունենալու համար։ Հասկանալի դարձավ նաև, որ այսպես շարունակելը նշանակում է դանդաղ կերպով գնալ ինքնաոչնչացման։ Իսկ պատրա՞ստ է իշխանությունը փոփոխվելու ու փոխելու ժամանակի այս անբարենպաստ ընթացքը։ Անցած ամիսը ցույց տվեց, որ նրանք չեն փոխվելու՝ էլի ընտրակաշառք են բաժանում, մարզպետը սպառնում է իրենց իրավունքների համար պայքարող գառնեցիներին և էդպես շարունակ։
Այսինքն չճանաչելու դեպքում ինքնաոչնչացման ընթացքը կշարունակվի ու կարագանա, իսկ ճանաչելու դեպքում կունենանք նոր իրավիճակ,որը գոնե հնարավորություն կտա փոխելու ժամանակի անբարենպաստ ընթացքը։