Թրամփի՝ հանրապետական կուսակցության նախագահական թեկնածու դառնալու հանգամանքը պարալիզացրել է կուսակցությանը


07:38 , 7 մայիս, 2016
Թրամփի՝ հանրապետական կուսակցության նախագահական թեկնածու դառնալու հանգամանքը պարալիզացրել ու խորը ճգնաժամի մեջ է գցել կուսակցությանը։
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ երկու կենդանի մնացած նախկին նախագահներ հայր և որդի Բուշերը, ինչպես նաև վերջին երկու նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածուներ Ջոն Մքքեյնն ու Միթ Ռոմնին հայտարարել են, որ չեն մասնակցելու Քլիվլենդում կայանալիք հանրապետականների համագումարին, որը պետք է Թրամփին հռչակի կուսակցությունից նախագահի թեկնածու։
Իսկ այս պահին ամենաբարձր հանրապետական պաշտոնյաներ՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը և Սենատում հանրապետական մեծամասնության ղեկավար Միչ Մաքքոնելը հայտարարել են, թե պատրաստ չեն պաշտպանել Թրամփի թեկնածությունը, քանի որ նրա շատ գաղափարհներ իրենց համար անհասկանալի են ու իրենց կարծիքով կուսակցության գաղափարհախոսությունից չեն բխում։