Հրամանատար, փոխգնդապետ Մարտին Ջհանգիրյանը պարգեւատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով


22:46 , 6 մայիս, 2016
Զորամասի հրամանատար, փոխգնդապետ Մարտին Ջհանգիրյանն է: Պարգեւատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով: Նրա հրամանատարությամբ գործող տանկային ստորաբաժանումները կարճ ժամանակահատվածում, հրետակոծության ներքո կարողացել են կազմակերպել երթ, ծավալվել հարավարեւելյան ուղղությամբ մարտական գործողությունների շրջանում եւ կանխել հակառակորդի առաջխաղացումը:

Հ. Գ. պատահական տեղ չէ նստել, հենց էս դիրքից մեր տանկը հակառակորդի տանկ է խոցել: