Ապրիլ ամսին գրանցվել է 1,9 տոկոս գնանկում


21:16 , 6 մայիս, 2016
2016-ի ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ Հայաստանում գրանցվել է 1,9 տոկոս գնանկում: Այս տարվա ապրիլին մարտի համեմատ դարձյալ գնանկում է արձանագրվել՝ 0,3 տոկոս: Այս ցուցանիշներն է հրապարակել Ազգային վիճակագրական ծառայությունը:
Հիշեցնենք, որ սպառողական գների ինդեքսը ազգային վիճակագրական ծառայությունը որոշում է, հիմք ընդունելով 470 ապրանքների եւ ծառայությունների գների դինամիկան։