Թերագնահատել թշնամուն, մեղմ ասած, անմտություն է


09:34 , 6 մայիս, 2016

Մեր դեմ կանգնած է թշնամի, ով կարողանում է Քարվաճառի շրջանում մի քանի հոգով մի քանի օրով մտնել, խաղաղ բնակիչ սպանել, մեր դեմ կանգնած է թշնամի, ով կարողանում է մինչև վերջին պահը գաղտնի պահել ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերի լայնածավալ հարձակումը, մեր դեմ կանգնած է թշնամի ով ունի ԱԹՍ ռմբակոծիչ, որով բացառելով իր կողմից մարդկային կորուստները, հարվածներ է հասցնում մեր կողմին՝ պատճառելով մարդկային լուրջ կորուստներ: Թերագնահատել թշնամուն՝ մեղմ ասած անմտություն է: Սակայն այդ թշնամու դեմ կանգնած է 18-20 տարեկան այնպիսի շարքային զինվոր, որ կարող է մի քանի տարի ռազմական գործն ուսումնասիրած սպայից առավել գործ անել ու մարտական առաջադրանք կատարել, թշնամու դեմ կանգնած է զինվոր ով ունի մարտական ոգի, որի շնորհիվ իր մոտ եղած վերջին նռնակով կարող է իր հետ միասին պայթեցնել թշնամու տասնյակի հասնող խումբը և դրանով կասեցնել թշնամուը գրոհը, թշնամու դեմ կանգնած է զինվոր ով կարողանում է գերճշգրիտ թիրախավորել ու խոցել թշնամու ուղղաթիռն ու տանկերը, ընդ որում դա անել ոչ գերճշգրիտ զենքով, պետք է չէ ստեղծել խուճապային տրամադրություններ: Պատերազմում ամեն բան հնարավոր է, կարևորը պատերազմի ելքն է, կարևորը հաղթանակն է: Այս պահին Ադրբեջանը կզոհի իր բնակչության կեսից ավելիին միայն թե մեզանից գեթ մեկ շրջան գրավի, իսկ մենք ունենք այն ինչ ունենք՝ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՀԱՅՐԵՆԻՔ, որի սահմաներն այսօր անառիկ են...