Ադրբեջանում պահեստազորայինների հավաք է հայտարարվել


18:41 , 5 մայիս, 2016

Ադրբեջանում պահեստազորայինների հավաք է հայտարարվել: Հազարավոր ահաբեկիչներ ու վարձկաններ են միացել ադրբեջանական զորքերին:
Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կասկածելի հանգիստ է, մինչդեռ սահմանի ողջ երկայնքով ռազմական տեխնիկայի և մարդկային ռեսուրսների աննախադեպ կուտակումներ են:

Այս իրավիճակում անհրաժեշտ է դրսևորել պատրաստակամություն, լինել միասնական և խուճապի չմատնվել: Մենք պետք է յուրաքանչյուր պահի պատրաստ լինենք մեր ուժերը մոբիլիզացնելու ու կենտրոնացնելու պաշտպանության համակարգի ուղղությամբ:

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՎԱՍՏԱԿԵԼ: