Բարեփոխման «նոտա» բնապահպանական ոլորտում


14:21 , 5 մայիս, 2016

Բնապահպանական ոլորտում իրականացվող բարեփոխումներից վերջինը հնարավորություն է տալիս հանրապետության 5 ջրամատակարար ընկերությունների սպասարկվող տարածքների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի համար որոշել մեկ վարձակալի:
Բացի դրանից, նախագծով նախատեսվում է բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանել նաև ապագա միասնական վարձակալ ընկերության համար:


Սպասվում է, որ այն կնպաստի ջրային տնտեսության ոլորտի հետագա զարգացմանը, սպառողներին մատուցվող ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների բարելավմանը, ինչպես նաև արգելք կհանդիսանան բնապահպանական վճարների մասով ծառայությունների սակագների բարձրացման համար: