Կառավարությունը Չեռնոբիլի վթարի 30-ամյակին նվիրված միջոցառումների համար հատկացրեց անհրաժեշտ միջոցներ


14:12 , 5 մայիս, 2016

Tert.am-ը գրում է.

Հայաստանի կառավարությունը Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի 30-ամյակին նվիրված միջոցառումների համար հատկացրեց 1 մլն 940 հազար դրամ։

Նախագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Միջոցառումները կազմակերպելու է Հայաստանի «Չեռնոբիլ ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, ուստի գումարը նվիրատվության կարգով հատկացվում է վերջինիս»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը: