Կառավարությունն ըստ էության դրական եզրակացություն տվեց Արցախը ճանաչելու նախագծին. Զարուհի Փոստանջյան


12:08 , 5 մայիս, 2016

Panorama.am-ը գրում է.

«Կարող եմ ասել, որ Կառավարությունն ըստ էության դրական եզրակացություն տվեց  Արցախը ճանաչելու նախագծին»,- այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Արցախի Հանրապետության ճանաչմամբ մենք աշխարհում դառնում ենք քաղաքական գործոն, իսկ քաղաքական գործոնի հետ արդեն և՛ բանակցում են, և՛ քաղաքական գործոնն ուժային դիրքերից է հանդես գալիս, մինչդեռ այս պարագայում մենք բավական թույլ իրավիճակում ենք»,- նշեց նա:

Անդրադառնալով հարցի վերաբերյալ խորհրդարանի վերաբերմունքին, Զարուհի Փոստանջյանն ասաց, որ ժամանակի ընթացքում խոորհրդարանը ցույց կտա իր վերաբերմունքը:

Պատգամավորը կարծում է, որ Արցախի Հանրապետության ճանաչումը միանշանակ կանխարգելելու է նոր խնդիրները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ