ԼՂՀ վարչապետի խոսնակ. Դպրոցական դասերը հետաձգելու ոչ մի պլան չկա


11:46 , 5 մայիս, 2016

Panorama.am-ը գրում է.

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ դպրոցական դասերը հետաձգելու ոչ մի պլան չկա, զուր եք ադրբեջանցիների ջրաղացին ջուր լցնում»,-այս մասին հայտարարել է ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը՝արձագանքելով տարածված խոսակցություններին:

Նա նշել է, որ դասերը սովորական ռեժիմով ընթանալու են մինչև կիսամյակի վերջ, և ոչ մի վտանգ էլ չկա, որը կստիպեր կառավարությանը կանխարգելիչ քայլեր ձեռք առնել:

«Խնդրում և պահանջում եմ անհիմն ու չճշտված տեղեկատվություն չտարածել, ժողովուրդ ջան»,-ֆեյսբուքյան իր էջում  գրել է նա: