Ոստիկանությունը մայիսի 4-5-ը բացահայտել է խարդախության 30 դեպք


11:20 , 5 մայիս, 2016

Tert.am-ը գրում է.

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 4-ից 5-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքերը բացահայտվել են: 

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը։

Բացահայտվել է գողության` 12, խարդախության` 30, հարկերից խուսափելու և ապօրինի ծառահատման 1-ական դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության 1 և գողության 3 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 4-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: