Կառավարությունն ընդունեց Հայաստանի կողմից Արցախը ճանաչելու օրինագիծը


11:40 , 5 մայիս, 2016

Կառավարությունը ընդունեց Արցախի անկախությունը ճանաչելու օրինագիծը: Քիչ առաջ կառավարության նիստում գործադիրը հավանության արժանացրեց Արցախի անկախությունը ճանաչելու մասին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի ներկայացրած օրինագիծը: Այն ներկայացրեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ հավելելով, որ այն պետք է ընդունվի:

Առաջիկայում ԱԺ-ն կքննարկի Արցախի ճանաչման օրինագիծը:

Նշենք, որ նախօրեին ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը զրույցում նշել էր, որ եթե պատերազմը վերսկսվի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու գործընթաց կձեռնարկվի