Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման-չճանաչման հարցը հանրային ընկալումներում նույն կերպ չի արտացոլվում


10:36 , 5 մայիս, 2016

Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման/չճանաչման հարցը հանրային ընկալումներում նույն կերպ չի արտացոլվում:

Չճանաչման դեպքում հանրության դժգոհությունը, այդպիսի որոշման չհասկացվածությունը ավելի մեծ են լինելու, քան ճանաչման հետ կապված ոգևորությունը:

Սա նշանակում է, որ ճանաչելու դեպքում պետք է հստակ բացատրվեն այդ քայլից բխող քաղաքական հետևանքները և պատասխանատվությունը, իսկ չճանաչման դեպքում պետք է պարզ կերպով ներկայացվեն չճանաչման պատճառները: