Հակառակորդը Տավուշի ուղղությամբ դիպուկահար զինատեսակներից կրակահերթեր է արձակել


10:24 , 5 մայիս, 2016

Մայիսի 4-ի լույս 5-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ. տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։

ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում: