Մեքսիկացի նարկոբարոն Խուակին Գուզմանը ավելի շատ ինքնաթիռ է ունեցել քան Մեքսիկայի խոշորագույն ավիաընկերությունը


06:55 , 5 մայիս, 2016

Tert.am–ը գրում է.

Մեքսիկացի նարկոբարոն Խուակին Գուզմանը, ով ավելի շատ հայտնի է Էլ Չապո (թզուկ) մականվամբ, ավելի շատ ինքնաթիռ է ունեցել, քան Մեքսիկայի խոշորագույն ավիաընկերությունը, գրում է businessinsider.com-ը՝ հղում անելով մեքսիկական El Universal պարբերականին:

Business Insider-ը նշում է, որ երկրի խոշորագույն «Աէրոմեքսիկո» ավիաընկերությունն ունի 127 ինքնաթիռ, իսկ Խուակին Գուզմանի ղեկավարած նարկո կարտելից Մեքսիկայի իրավապահներն առգրավվել են 599 օդանավ, որից 586 ինքնաթիռներ էին, 13-ն՝ ուղղաթիռ: