Դավութօղլուն հեռանո՞ւմ է


01:21 , 5 մայիս, 2016
Թուրքական «Milliyet»-ի տեղեկություններով` շուտով տեղի կունենա իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» արտահերթ համագումարը, որի ժամանակ կընտրվի կուսակցության նոր ղեկավարը։ Արտահերթ համագումար հրավիրելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել երկրի նախագահ Էրդողանի և վարչապետ Դավութօղլուի չորեքշաբթի տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Ըստ թերթի տեղեկությունների` երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն չի դնելու իր թեկնածությունը։ «Արդարություն և զարգացում կուսակցությունում» ընդունված կարգ է՝ կուսակցության ղեկավարը ընտրություններում հաղթանակի ժամանակ ընտրվում է երկրի վարչապետ։
Ըստ պարբերականի, եթե Դավութօղլուն չի դնելու իր թեկնածությունը որպես կուսակցության լիդեր, ապա նաև կհրաժարվի վարչապետի պաշտոնից։
Այս տեղեկությունը դեռ չեն հաստատել իշխող կուսակցության ներկայացուցիչները։