ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության աշխատակիցներն էլ մի ամիս է ծառայության վայրում են գիշերում


23:29 , 4 մայիս, 2016

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության աշխատակիցներն էլ մի ամիս է ծառայության վայրում են գիշերում։ Նրանք պատերազմական գործողության առաջին օրից առաջնագծում են, նկարահանումներ են կատարում, հաղորդումներ պատրաստում, նյութեր են տրամադրում տարբեր լրատվամիջոցների։ Օրվա ընթացքում անընդհատ հետեւում ենք ՊՆ-ի կայքին։ Ծառայության աշխատակիցները հարյուրավոր լրագրողների են ընդունել ապրիլին, ուղեկցել առաջնագիծ։ Էսօր ինձ իրենց Նիվայով, չնայած նեղվածք էր 200 կմ պտտացրին առաջնագծով։ Այս մի ամսվա ընթացքում առաջին անգամ եմ իրենց հետ տեղ գնում։ Տղերքը լավ ընկերներ են, իրենց գործը լավ են անում։