Աշխարհահռչակ «System of a Down» ռոք-խմբի մենակատար Սերժ Թանկյանը կատարում է նվիրել Արցախին


20:39 , 4 մայիս, 2016

Աշխարհահռչակ System of a Down ռոք-խմբի մենակատար, երաժիշտ, կոմպոզիտոր Սերժ Թանկյանը կատարում է նվիրել Լեռնային Ղարաբաղին:

«Մարդիկ ապրել են այստեղ հազարամյակներ: Կայսրության (Ստալինի)» տարօրինակ որոշումը դարձրեց նրանց Ադրբեջանի մաս: Մեկ անգամ նրանք համախմբվեցին հանուն անկախության ու մոտավորապես 20 տարվա բարգավաճում ունեցան: Ես չեմ հավատում պատերազմներին, սահմաններին, սակայն հավատում եմ ինքնորոշման իրավունքին ու ճնշումներից ազատ ապրելու իրավունքին: Ժամանակն է, որպեսզի աշխարհը ճանաչի Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի անկախությունը», - նշել է Թանկյանը երգի նախաբանում: