Զորամասերից մեկում 2 զինծառայողի դի է հայտնաբերվել


17:58 , 4 մայիս, 2016

03.05.2016թ.՝ ժամը 00:20-ի սահմաններում, N զորամասում հայտնաբերվել են ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Իգոր Հակոբյանի և Կորյուն Հարությունյանի դիերը. տեղեկացնում է ՀՀ ՔԿ-ն։

Արտաքին զննությամբ հրազենային, բեկորային վնասվածքներ, բռնության հետքեր չեն հայտնաբերվել։