Ես տեղյակ էի երկու ժամկետային զինծառայողների մահվան մասին


17:59 , 4 մայիս, 2016

Ես տեղյակ էի երկու ժամկետային զինծառայողների՝ Կորյուն Հարությունյանի և Իգոր Հակոբյանի , մահվան մասին: Լռում էի՝ սպասելով համապատասխան մարմնի արձագանքին, սակայն ոչ մի տեղ չհանդիպեցի հաղորդագրության, փոխարենը կայքերից մեկին հայտնի է եղել մահվան փաստը և այն հրապարակվել է: Երկու մահացածներն էլ Գեղարքունիքի մարզից են, Իգոր Հակոբյանը Մարտունու տարածաշրջանի Վերին Գետաշեն գյուղից է , սա Լյուքս Ստեփանյանի գյուղն է, իսկ Կորյուն Հարությունյանը Վարդենիսի տարածաշրջանի Գեղմասար գյուղից: Իգորի հարազատներին տեղեկացրել են, որ իբրև թե տեղի է ունեցել բլինդաժի փլուզում և զինծառայողները հողի տակ են մնացել: Սա ես լսեցի հարազատներից, թե որքանով է այն իրականությանը համապատասխանում անհայտ է: