«Հայերի հարցով» Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել էր Ախալցխա


16:50 , 4 մայիս, 2016

Panorama.am-ը գրում է.

Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգոբարիշվիլին նախօրեին այցելել է Ախալցխա, որպեսզի անձամբ ծանոթանա ապրիլի 23-24-ին հայ երիտասարդների հետ կատարված դեպքերին: Այս մասին գրված է akhaltskha.net կայքում: Նախարարի հետ հանդիպմանը մասնակցել են նաև Ախալքալաքի իշխանության ներկայացուցիչները: Առայժմ հանդիպման մանրամասները չեն հրապարակվում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ջավախք»  հայրենակցական միությունը ներկայացրել էր այդ դեպքից մանրամասներ. «Ապրիլի 23-ին ավանդական ջահերով երթից հետո Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա, Աբաթխև և Ծինուբան հայկական գյուղերի երիտասարդներն  ավանդույթի համաձայն բարձրացել են տեղի հայերի կողմից կառուցված  սրբավայրի մոտ` կրակ վառելու և այսպիսով  հարգելու  Հայոց  Ցեղասպանության  զոհերի  հիշատակը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ