Ժիրինովսկին դատի է տվել Արամ Գաբրելյանովի News Media-ին


15:36 , 4 մայիս, 2016

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին դատի է տվել ռուսաստանաբնակ լրագրող, հրատարակիչ Արամ Գաբրելյանովի News Media ընկերությանը՝ դրան պատկանող «Русская служба новостей» ռադիոկայանի եթերում քաղաքական գործչի թեզի մասին Մոսկվայի պետական համալսարանի դոցենտ Բորիս Մեժուևի խոսքերի պատճառով, գրում է lenta.ru-ն:

«Վլադիմիր Ժիրինովսկին դատի է տվել «Русская служба новостей»-ին այն պատճառով, որ Բորիս Մեժուևը Ժիրինովսկու թեզը «կեղծված» է անվանել»,- ասել է News Media-ի իրավաբանական բաժնի ղեկավար Ելիզավետա Խուդյակովան:

Նոյեմբերին Մեժուևը «կեղծված» էր անվանել Ժիրինովսկու թեզը: Նա քննադատել էր քաղաքական գործչի առաջարկը՝ աշխատանքից ազատել բուհի դասախոսներին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը միանալ փորձող ուսանողուհու հետ կապված պատմության պատճառով։