Քրդական ջոկատները Մոսուլի մոտ ԴԱԻՇ-ի ավելի քան 100 գրոհայինի են ոչնչացրել


14:08 , 4 մայիս, 2016

Քրդական ռազմականացված կազմավորումները ոչնչացրել են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ավելի քան 100 գրոհայինի իրաքյան Մոսուլ քաղաքի հյուսիսում տեղի ունեցած բախումների ժամանակ։ Այս մասին հայտնում է «փեշմերգա» ջոկատների հրամանատարությունը Իրաքյան Քրդստանում։

Նրա խոսքով՝ ոչնչացվել է նաև 42 մարտական մեքենա՝ լայն տրամաչափի գնդացիրներով։ Հրամանատարությունը հայտարարել է ահաբեկիչների կողմից զավթված բնակավայրերի նկատմամբ վերահսկողության լիարժեք վերականգնման մասին։

Գործողության ընթացքում քրդերը զոհեր ու վիրավորներ են ունեցել, սակայն նրանց հստակ թվի մասին հրամանատարությունը չի հայտնել։