Արտավազդ Փելեշյանի «Դրոշմման ժամանակը» գրքի շնորհանդեսի ընթացքում կցուցադրվի մաեստրոյի մասին պատմող ֆիլմը


10:10 , 4 մայիս, 2016

Tert.am-ը գրում է.

Ս. թ. մայիսի 5-ին, ժամը 19:00-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի կունենա ռեժիսոր-վավերագրող, սցենարիստ, արվեստի վաստակավոր գործիչ Արտավազդ Փելեշյանի «Դրոշմման ժամանակը» երկհատորյակի շնորհանդեսը. տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բժինը։


Երեկոյի ընթացքում նաև կցուցադրվի մաեստրոյի մասին պատմող՝ «Կինոպոետը. Արտավազդ Փելեշյան» ֆիլմը: