Tert.am-ը գրում է.
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Թեդ Քրուզը դուրս է եկել նախագահական մրցապայքարից, հայտնում է Fox News-ը։
«Ծանր սրտով, սակայն մեր երկրի երկարաժամկետ ապագայի վերաբերյալ անսահման լավատեսությամբ մենք դադարեցնում ենք քարոզարշավը»,- ասել է նա:
Քրուզը նշել է, որ ապագայում էլ կշարժվի առաջ: Նա խոսք է տվել, որ կշարունակի պայքարը` օգտագործելով բոլոր ուժերն ու հնարավորությունները:
Քրուզի դուրս գալուց հետո հանրապետական թեկնածուներից մնում են երկուսը` Դոնալդ Թրամփը և Օհայոյի նահանգապետ Ջոն Կեյսիկը: