Այսօր գիշերը շփման գծում պահպանվել է լարվածությունը. ԼՂՀ ՊՆ


08:40 , 4 մայիս, 2016

Մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է լարվածությունը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:


Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և ականանետերից շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը:


ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: