Փոխգնդապետն ու մայորը, իրենց կյանքը վտանգելով, փրկել էին շարքային զինվորի կյանքը (photo)


07:34 , 4 մայիս, 2016

Հարավարեւելյան ուղղությամբ զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Սեւակ Հայրապետյանը եւ մայոր Խաչատրյանը ապրիլի 2-ին, վտանգելով իրենց կյանքը, կրակի գծից հանեցին ծանր վիրավորված շարքային Արման Ավետիսյանին: Նրանք բազում փորձություններ հաղթահարեցին` շրջանցեցին հակառակորդի երկու տանկերը, կրակահերթերից վնասվեց մեքենան, բայց սպաներին հաջողվեց փրկել զինվորի կյանքը, հասցնել նրան հրամանատարական կետ, այնտեղից էլ բժիշկները տեղափոխեցին հոսպիտալ: Սեւակ Հայրապետյանը նշում է` զինվորից թանկ ոչինչ չունենք: