Հալեպում 11 քաղաքացիական անձ է սպանվել, 37-ը` վիրավորվել


05:54 , 4 մայիս, 2016

Tert.am–ը գրում է.

Սիրիայի Հալեպ քաղաքում ահաբեկիչների հրթիռակոծության հետևանքով 11 քաղաքացիական անձ է սպանվել, իսկ 37-ը՝ վիրավորվել, տեղեկացնում է sana.sy-ը: 

Լրատվական գործակալությունը, հղում անելով  Հալեպի ոստիկանության իր աղբյուրին, նշում է, որ ահաբեկիչները 65 հրթիռ են արձակել Հալեպի տարբեր թաղամասերի ուղղությամբ: 

Վիրավորների մեծ մասը կանայք և երեխաներ են եղել, որոնց վնասվածքները բավական ծանր են: