Ադրբեջանում վաճառում են զինվորների համար հավաքված արյունը


22:51 , 3 մայիս, 2016
Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ, հղում կատարելով ադրբեջանցի լրագրող Էլչին Հասանովի ֆեյսբուքյան էջում կատարված գրառմանը, տեղեկություններ են հաղորդում այն մասին, որ ապրիլի 1-ից մինչև 4-ը ղարաբաղյան ճակատում ընթացած մարտերի ժամանակ վիրավորված զինծառայողների համար հավաքված արյունը վաճառվում է: Նշում են, որ լրագրողը անձամբ իր աչքերով տեսել է, թե ինչպես են Սումգայիթի շտապ բուժօգնության հիվանդանոցի բժիշկները վիրավոր զինվորների համար հավաքված արյունը 130 մանաթով վաճառում հիվանդների հարազատներին:

Հ. Գ. Ադրբեջաներենում կա մի ասացվածք` qanı yerdə qalmaz, որ բառացի թարգմանվում է այսպես՝ «արյունը գետնին չի մնա»: Սա կիրառվում է «պարտադիր վրեժը լուծել» իմաստով, սակայն մեր հարևանների բժիշկները ենթադրաբար «չիմանալով» հայտնի խոսքի իսկական իմաստը, ցանկացել են հավաքված արյունը գետնին չթողնել: )))